Անմիջական սպառնալիք կյանքի համար. Երևանում և մարզերում գազա-բենզալցակայաններ են փակվել

Երևանում նշված հասցեներից որոշ բենզալցակայանները դրանք շահագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապամոնտաժվել են։
Sputnik
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից դադարեցվել է Երևանում գտնվող 5, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 3 գազա-բենզալցակայանների շահագործումը։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
«Ստուգումների արդյունքում հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար»,–նշվում է ՔՏՀԱ հաղորդագրությունում։
Մասնավորապես տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 16/3, Ազատամարտիկների 78/ 1, Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 1/6, Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 40, Վաղարշյան 12/15 հասցեներում։
Ստուգվել են նաև Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 1-ին թաղամաս 217ա, Վանաձորի Բաղրամյան պողոտա 58/12-1, Բերդի Մաշտոցի 2ա հասցեներում գտնվող գազա-բենզալցակայանները։
Երևանում օգոստոսին քանդվել է 31 ապօրինի շինություն, որից 8–ը` գազալցակայան
Հաշվի առնելով վերոնշյալ հասցեներում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ որոշում է կայացվել գազա-բենզալցակայանների շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։
Երևանում նշված հասցեներից որոշ բենզալցակայանները դրանք շահագործող տնտեսվարող սուբյեկտների կողմից ապամոնտաժվել են։