Ռուսաստանի ԱԴԾ-ն լրտեսության կասկածանքով օտարերկրացու է ձերբակալել

ԱԴԾ
Մեղավոր ճանաչվելու դեպքում ձերբակալվածին 20 տարվա ազատազրկում է սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. ԱԴԾ-ն լրտեսության կասկածանքով մի օտարերկրացու է ձերբակալել, քննությունը ձգտում է հասնել նրա կալանավորմանը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Մոսկվայի Լեֆորտովյան դատարանին։
«Դատարան է հասել ԱԴԾ քննիչի միջնորդությունը՝ ՌԴ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն) կասկածվող օտարերկրյա քաղաքացի Թիլոզոդ Շ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,-հայտնել են գործակալությանը:
Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ գործով ներգրավված քաղաքացու անունը Շարիֆջոն է։
Օդինցովոյի քաղաքային դատարանից հայտնել են, որ նույն անուն-ազգանունով անձը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Մոսկվայի մարզում փակ տարածք այցելելիս։
«Դատարանը Թիլոզոդ Շ.-ի գործողությունները որակել է օտարերկրյա քաղաքացու կողմից Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ռեժիմի խախտում, որն արտահայտվել է Մոսկվայի մարզում գտնվելու վայրի ընտրության կարգի խախտմամբ»,- նշել են դատարանում:
Վերոհիշյալ քաղաքացին դատապարտվել է 5 հազար ռուբլի տուգանքի՝ ՌԴ տարածքից հարկադիր արտաքսմամբ:
Դատական նիստի նյութերից հետևում է, որ Տիլոզոդն ընդունել է առանց հատուկ թույլտվության փակ տարածք այցելելու մեղքը, սակայն չի հստակեցրել, թե ինչ նպատակով է դա արել: Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստան եկել էր արտագնա աշխատանքի։
Դրանից հետո Թիլոզոդին տեղափոխել են Եգորևսկ քաղաքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում։
Ռուսաստանի ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Ղրիմի երկաթգծի վրա