Նոր Երզնկա գյուղի մոտ ավտոմեքենաներ են բախվել. 7 քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել

Շտապօգնության ավտոմեքենա
Իրավապահները պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով 7 մարդ է վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 09:10-ի սահմաններում։ Բախվել են «Nissan Tida» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները։
Առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և տուժածներին տեղափոխվել Աշտարակ բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը:
Գյումրի–Վահրամաբերդ ճանապարհին բախվել են «Opel»–ը և «Kia»–ն. վարորդների վիճակը ծանր է