Ինչ է ասել ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը․ մեկնաբանում է միջազգայնագետը

Sputnik
ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն օրերս հայտարարել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին դեսպանն ասել է Brussels Signal պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, «Ադրբեջանը Արցախի կապիտուլյացիայից հետո կանգ չի առնելու», դրան կարող է հետևել Հայաստանի դեմ հարձակումը, ուստի հավաքական Արևմուտքը պետք է զսպի Ադրբեջանին, պատժամիջոցներ կիրառի նրա նկատմամբ։ Հայաստանի դեսպանի հայտարարության իրատեսության ու նպատակների շուրջ իմ գործընկեր Աշոտ Սաֆարյանը զրուցել է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանի հետ։
«Տեսականորեն բացառել անհրան է, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են օգտվել պահից։ Ի վերջո, դա հնարավոր է լինելու, երբ շեղված կլինի տարբեր ուժային կենտրոնների ուշադրությունը Իսրայել-ՀԱՄԱՍ խնդրով։ Ինչ վերաբերում է իրական հնարավորությանը՝ ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին պետք չէ իրենց քայլերով իրենց վրա զայրույթ հրավիրել»,- կարծում է Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ Թուրքիա-Ադրբեջանը ռազմական լուծումը թողնում են որպես «պլան Բ», իսկ «պլան Ա»-ն՝ Իրանի տարածքով իրենց խնդիրը լուծելն է։
▪️ ԵՄ-ում Հայաստանի դեսպանը Brussels Signal-ում հարցազրույցի հրապարակումից և դրա վերաբերյալ աղմուկից հետո սոցցանցում գրառմամբ խնդրել էր «ուշադիր կարդալ սկզբնազբյուները, ոչ թե տարաբնույթ մեկնություններն ու մենկաբանությունները»․ նաև նշել էր, որ որոշ լրատվամիջոցներ «առավել պատասխանատու են մոտենում իրենց առաքելությանը»։