Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչին, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Օգնության համար դիմած տեղի բնակիչը եկել էր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու պահակակետերից մեկը, այնուհետև տեղափոխվել է խաղաղապահների հիմնական ճամբար, որտեղ նրան որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս նա ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի բժիշկ-մասնագետների հսկողության տակ է` նրա վերականգնման վերաբերյալ հետագա որոշում կայացնելու համար:
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում տեղակայված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարության համաձայն: ՌԴ խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը սահմանվել է փաստաթղթի ստորագրման պահից սկսած 5 տարի, ավտոմատ երկարաձգմամբ` հերթական 5 տարի ժամկետով, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: