Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Բաքուն հաջողությամբ կլուծեն գերիների հարցը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվան բազմիցս կոչ է արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այժմ դրա համար հասունացել են շատ լավ պայմաններ, մենք ակնկալում ենք, որ այդ հարցը հաջողությամբ կլուծվի», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով` ցանկացած իրավիճակում գերիների նկատմամբ պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմեր։
Հարցին, թե ինչ աջակցություն կարող է ունենալ ՌԴ-ն այս հարցում, Զախարովան պատասխանել է` խոսքը ոչ թե Ռուսաստանի քաղաքացիների, այլ Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող բնակիչների մասին է:
«Եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին, ապա եթե նրանք հայտնվեն ողբերգական իրավիճակում, մենք անպայման կաջակցենք նրանց»,– ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
ՀՀ իշխանությունների տվյալներով ադրբեջանական գերության մեջ 33 հայ զինծառայող և քաղաքացիական անձ կա։ Բաքուն էլ հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը։ Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։