Պաղեստինն Իսրայելին մեղադրել է արգելված ֆոսֆորային զենք կիրառելու համար. տեսանյութ

Սպիտակ ֆոսֆորն արգելված է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի III արձանագրությամբ, որը հրաժարվել են ստորագրել Իսրայելն ու ԱՄՆ–ն։
Sputnik
Պաղեստինի ԱԳՆ–ն այսօր իսրայելական զինված ուժերին մեղադրել է միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆորով ռազմամթերք կիրառելու համար։ Գերատեսչությունը որպես ապացույց տեսանյութ է հրապարակել։
«Իսրայելի օկուպացիոն ուժերը միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆոր են կիրառել պաղեստինցիների դեմ Գազայի հատվածի ալ–Քարամա շրջանում», – հայտնել է ԱԳՆ–ն։
Նշենք, որ նման ռազմամթերք արգելված է կիրառել 1949 թվականի Ժնևյան կոնվենցիայի III արձանագրությամբ։ Սակայն Իսրայելն ու ԱՄՆ–ն հրաժարվել են ստորագրել այն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Նեթանյահուն օդուժի հարվածի կադրեր է հրապարակել և կոչ է արել շարունակել ամբողջ ուժով