Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող կրիպտոարժույթով հաշիվների արգելափակման մասին

Արխիվային լուսանկար
Կրիպտոարժույթն օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի գործունեության համար միջոցներ հավաքելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի ոստիկանությունը հայտնել է ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող կրիպտոարժութային հաշիվների սառեցման մասին: Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Իսրայելի ոստիկանության կիբեռանվտանգության ստորաբաժանումը, համագործակցելով Պաշտպանության նախարարության, Իսրայելի անվտանգության գործակալության և այլ պետական հատուկ ծառայությունների հետ, հաջողությամբ սառեցրել է ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվող կրիպտոարժութային հաշիվները, որոնք օգտագործել է իր գործունեության համար միջոցներ հավաքելու նպատակով»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Վերջին տվյալներով` Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 800-ը, ավելի քան 2200 վիրավոր կա։ Իսկ Գազայի հատվածում պաղեստինցիների շրջանում կա 510 զոհ, վիրավորները 2751-ն են։