Երևան են հասել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Տեղեկությունը հայտնում ե ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն և ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն:
Դեսպան Իոնեսկուն հայտնել է, որ դա միայն այն օգնության մի մասն է, որը հատկացրել է Ռումինիան։ Մասնավորապես, Բուխարեստից Երևան նախատեսված է ևս մեկ չվերթ ՝ Ստեփանակերտի պայթյունի հետևանքով տուժածների համար նախատեսված բժշկական պարագաներով:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Ճապոնիան, Շվեդիան և մի շարք այլ երկրներ ևս օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին: