ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Այսօր` հոկտեմբերի 9-ին, կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: