Իսրայելի բանակը նոր հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ուղղությամբ. տեսանյութ

Տեսանյութում երևում է` ինչ է կատարվում իսրայելական հարվածներից հետո։
Sputnik
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ նոր հարվածների մասին:
IDF–ն ավելի վաղ EDF-ն հայտնել էր, որ Գազայի հատվածում ավիահարվածներով ոչնչացրել Է պաղեստինյան խմբավորումների ավելի քան 400 գրոհայինի, հարյուրավորներ էլ ոչնչացվել կամ գերեվարվել են Իսրայելում:
Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ամբողջապես շրջափակել Գազայի հատվածը
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ընթացքում Իսրայելում զոհվածների թիվը գերազանցել է 300-ը, տուժել է ավելի քան 1,5 հազար մարդ: Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, տուժել է գրեթե 1,7 հազար մարդ:
Հրադադարի մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Իսրայելը պատերազմ է հրահրում․ ՀԱՄԱՍ