ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստան են ժամանել Հունաստանի, Մոնտենեգրոյի, Կիպրոսի և Վրաստանի որոնողափրկարարական թիմերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ առաջինը ժամանել է Կիպրոսի քաղաքային որոնողափրկարարական թիմը, ապա ժամանել է Մոնտենեգրոյի, Հունաստանի, ինչպես նաև Վրաստանի թիմերը։
Վրաստանից ժամանած թիմը 20 հոգուց է բաղկացած։
Փրկարարները Հայաստանում են «HOPE Exercise 2023»–ի շրջանակում։
«HOPE» կոնսորցիումը բաղկացած է ակադեմիական կազմակերպություններից, քաղաքացիական պաշտպանության կազմակերպություններից և մասնավոր կազմակերպություններից` այնպիսի երկրներից ինչպիսիք են Հայաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Մոնտենեգրոն և Հյուսիսային Մակեդոնիան։
Հունաստանից ժամանած թիմի անդամներ
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պատրաստվածությունը և արձագանքման կարողությունները։
Ծրագրի ընդհանուր տևողությունը 24 ամիս է:
Չեռնոգորիայից ժամանած թիմի անդամները
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA