Բայրամովն ու Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները

Ամերիկացի դիվանագետի և ադրբեջանցի նախարարի բանակցություններն անցկացվել են Բաքվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ բանակցությունների ժամանակ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակիճակին առնչվող հարցեր։
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ–ները, Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի շուրջ։
Բայրամովը Բոնոյի հետ քննարկել է Բաքու–Երևան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Բայրամովը մեղադրել է Երևանին Բաքվի դեմ «զրպարտիչ արշավի», Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձերի մեջ։