Եվս մեկ օր առանց անձրևի. ինչպիսի եղանակ կլինի Հայաստանում

Աշունը Երևանում
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հաջորդ շաբաթվանից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի, բայց առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, հոկտեմբերի 8-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ, 9-ին՝ 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 22-24, գիշերը` 8-10 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն
Չեմ տաքանում, Ղարաբաղիս տաքությունն եմ ուզում. Ասկերանից բռնագաղթած ընտանիքի պատմությունը