Հեռուստաալիքի տեղեկություններով` ոստիկաններից մեկն անկանոն կրակ է բացել իսրայելական զբոսաշրջային խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է երկու իսրայելցի և Եգիպտոսի մեկ քաղաքացի: Հաղորդվում է, որ ևս մեկ եգիպտացի վիրավոր է։
Անվտանգության մարմիններից աղբյուրը հայտնել է, որ ոստիկանը ձերբակալվել է։