ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է «Աուրուս» ամենագնացի հնարավորություններն անձամբ ցուցադրել Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոևին և Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի առաջնորդը մերձմոսկովյան իր նստավայրում դիմավորել է նախագահներին, ցույց տվել նոր ավտոմեքենան, նստել ղեկին ու շրջել գործընկերների հետ։
Հիշեցնենք` այսօր Պուտինի ծննդյան օրն է։ Նա դարձավ 71 տարեկան։