Նեթանյահուն զրուցել է Բայդենի հետ

Բենիամին Նեթանյահուն և Ջո Բայդենը
Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին ու հայտարարել, որ երկարատև և հզոր արշավի արդյունքում Իսրայելը կհաղթի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին Վաշինգտոնը լիակատար աջակցություն է հայտնել Թել Ավիվին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսրայելի վարչապետի գրասենյակին։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր զանգել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ընդգծել, որ ԱՄՆ–ն Իսրայելի հետ է և լիովին պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը», - ասված է հաղորդագրությունում:
Նեթանյահուն աջակցության համար շնորհակալություն է հայտնել Բայդենին և ասել, որ Իսրայելին անհրաժեշտ է երկարատև և հզոր արշավ, որի արդյունքում Իսրայելը կհաղթի։
Այսօր առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ են ներխուժել Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
ՆԱՏՕ-ում դատապարտել են «Համասի» հարձակումը, ԱՄՆ-ն խոստում է տվել Իսրայելին
Պաղեստինյան «Համաս» շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «Համասի» դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բնակչությանն ուղղված ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է։ Նա հրահանգել է պահեստազորայինների զորահավաք իրականացնել:
Իրանն աջակցություն է հայտնում Պաղեստինին. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական