Կոտայքի դպրոցներից մեկի ճաշարանում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Ժամկետանց ձվեր
Դպրոցում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ում և ժամկետանց սննդամթերք հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
«Ստուգման արդյունքում դպրոցի ճաշարանում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած մածուն (2 կգ) և 30 հատ ձու։ Ժամկետանց սննդամթերքը ոչնչացվել է»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին հորդորում է խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքի վերաբերյալ պահանջները։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում անհրաժեշտ է զանգել տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով:
Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ