ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հուլիսի վերջին Լաչինի միջանցքում առեւանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բաքվում։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Նշվում է, որ գործով տուժող է ճանաչվել 59 անձ:
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրել էր հանցավոր խումբ ստեղծելու մեջ:
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։