Երևանում հրդեհ է բռնկվել ապակիների արտադրամասի պահեստում

Այրվել են պահեստի մոտ 20 քառ մետր կախովի առաստաղը, մուտքի պլաստմասսե դուռը և պահեստավորած մոտ 4 քառ մետր շինանյութ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Մարշալ Բաբաջանյան 5/4 հասցեի մոտակայքում գտնվող ապակիների արտադրամասում այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 12։01-ին, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։26-ին, մարվել՝ 13։03-ին։
Հրդեհ Վայքի հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում. կան տուժածներ
Այրվել են պահեստի (մոտ 20 քմ) կախովի առաստաղը, մուտքի պլաստմասսե դուռը (մոտ 0․5 քմ) և պահեստավորած շինանյութ (մոտ 4 քմ)։