ԵԱՏՄ-ում կրկնակի նվազել են կեղծված ապրանքների ծավալները․ ամենաբարձր ցուցանիշը ՀՀ–ում է

Նուրժամալ Իլյասովա
Վերջին երկու տարում մտավոր սեփականության ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրությունը կատարելագործվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Spuinik. ԵԱՏՄ-ում հայտնաբերված կեղծված ապրանքների ծավալը 2022 թվականին կազմել է շուրջ 8,7 միլիոն միավոր, ինչը կրկնակի քիչ է 2021 թվականի ցուցանիշից և դիտարկման ամբողջ ընթացքում ամենացածր ցուցանիշը 2016 թվականից ի վեր։ Տվյալները ներկայացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան՝ ներկայացնելով մշտադիտարկման արդյունքները։
«Կարևոր է նշել հայտնաբերված կեղծված արտադրանքի քանակի վերաբերյալ տարբեր միտումները։ Նվազում ենք տեսնում Հայաստանում՝ 20 անգամ, Բելառուսում՝ 3 անգամ, Ռուսաստանում՝ 2,2 անգամ, նման ցուցանիշների բազմակի աճի դեպքում Ղազախստանում՝ 3,3 անգամ, Ղրղզստանում՝ 8 անգամ», - ընդգծել է նա։
Վերջին երկու տարիների ընթացքում մտավոր սեփականության ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն ակտիվ կատարելագործվել է։
ԵԱՏՄ-ում աշխատանքի էլեկտրոնային բորսա է ստեղծվում
Օրինակ՝ իրականացվել է աշխարհագրական նշումների ինստիտուտի իրավական կարգավորման օպտիմալացում։ Սակայն Իլյասովան վստահ է, որ օրենքների կատարելության մասին խոսելը դեռ վաղ է, օրինակ՝ մտավոր սեփականության ոլորտում խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը դեռ մշակման կարիք ունեն։
«ԵԱՏՄ մակարդակում մենք նույնպես աշխատանքներ ենք տանում մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության և պաշտպանության նոր, թվային միջոցների ձևավորման ուղղությամբ», – ասել է նա։
Իլյասովայի խոսքով` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը առաջ է մղում այն համաձայնագրի նախագծի աշխատանքները, որը սահմանում է համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումներին հակազդելու հիմքերը, ինչպես նաև բաց որոնողական համակարգի ստեղծման աշխատանքները, որը նախատեսված է Միության երկրներում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին տվյալների որոնման համար:
Նշվում է, որ հանձնաժողովը շարունակում է աշխատանքը ԵԱՏՄ երկրներում միության մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ հայտնաբերվող կեղծ արտադրանքի և ԵԱՏՄ պետությունների ներքին շուկաներում հայտնաբերվող կեղծ արտադրանքի հաշվառման մեթոդաբանությունների փուլային ներդաշնակեցման ուղղությամբ: