Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի ու Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանավորման կադրերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի նախկին նախագահների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4–ամսյա կալանքը։
Նշենք, որ Արցախի նախկին պաշտոնյաները ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու։
Հիշեցնենք` ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։