Դժբախտ միջադեպ Գորլովկայում. 3 մարդ մահացել է, 9-ը վիրավոր են

Տուժել են անչափահասներ, որոնք որոշել էին քանդել Ուկրաինայի ԶՈւ–ի չպայթած կասետային զինամթերքը։
Sputnik
Գորլովկայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս 9-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
Ինչպես նշել է Պրիխոդկոն, Գորլովկայի Կալինինսկի շրջանում դեռահասներ են վիրավորվել` որոշելով քանդել Ուկրաինայի ԶՈւ–ի չպայթած կասետային զինամթերքը։ Ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է նրանցից մեկը, այնուհետև ևս երկուսը։

«Կրկին դիմում եմ Գորլովկայի բոլոր բնակիչներին։ Խնդրում ենք նման ռազմամթերք հայտնաբերելու դեպքում ոչ մի դեպքում մի՛ դիպչեք դրան և մի՛ բարձրացրեք։ Հայտնաբերման մասին անհրաժեշտ է տեղեկացնել իրավասու մարմիններին, ինչպես նաև հնարավորության դեպքում, սահմանազատել գտածոյի վայրը։ Ոչ մի դեպքում մի՛ բարձրացրեք։ Դա մահացու վտանգավոր է», –իր տելեգրամյան ալիքում գրել է քաղաքապետը։

Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր ուկրաինական զորքի կողմից քաղաքի գնդակոծման հետևանքով 9 վիրավորների մասին։
Գորլովկան Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս է, քաղաքում տեղակայված է «Ստիրոլ» քիմիական կոնցեռնն ու ածխարդյունահանող ձեռնարկություններ։ Այն ԴԺՀ–ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, մինչ Դոնբասի հակամարտությունը Գորլովկայում ավելի քան 250 հազար մարդ էր բնակվում։