Թուրքիան հետ է կանչել ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտը

Ֆուտբոլիստ
Հուլիսի վերջին Թուրքիայի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիաները որոշել էին համատեղ հայտ ներկայացնել 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբեր – Sputnik. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետ է կանչել 2028 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման հայտը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքին:
Ավելի վաղ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտ էր ներկայացրել 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնություն անցկացնելու համար: Հուլիսի վերջին Թուրքիայի և Իտալիայի ֆուտբոլային ֆեդերացիաները որոշեցին համատեղ հայտ ներկայացնել 2032 թվականի Եվրոպայի առաջնության համար:
Այսօր ՈւԵՖԱ-ն նամակ է ուղարկել երկու ասոցիացիաներին` հաստատելով, որ նրանց համատեղ հայտը կուղղվի ՈւԵՖԱ-ի գործկոմի գնահատմանն ու քննարկմանը, դրանից հետո Թուրքիան հրաժարվել է Եվրո-2028-ի անցկացման իրավունքի հայտից։
Եվրոպայի 2028 թվականի առաջնության անցկացման համատեղ հայտ են ներկայացրել նաև Անգլիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիաները։
2028 և 2032 թվականների մրցաշարերի անցկացման հայտերը պետք է հաստատվեն ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Նիոնում:
Նշենք, որ 2022 թվականի մայիսին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում էր կայացրել 2028 կամ 2032 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու Ռուսաստանի ֆուտբոլային միության հայտը ճանաչել պահանջներին չհամապատասխանող։
Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները յոթ մեդալ են նվաճել