Ռուսաստանը պարզեցրել է ապրանքների տարանցումը երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ

Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի տարածքով ապրանք ներկրող հայկական ձեռնարկությունները կկարողանանտարանցման հայտարարագիրը լրացնել իրենց երկրում, այլ ոչ թե Ռուսաստանի սահմանային անցակետերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պարզեցրել է ապրանքների տարանցումը երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ. ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեն համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել տեղական բիզնեսին օգնելու՝ ՌԴ կառավարության հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշման վերաբերյալ։
Այսպիսով, հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ երկրներ (այդ թվում՝ Հայաստան) ապրանքներ փոխադրելիս դրանց համար տարանցման հայտարարագիր պետք է կազմել ոչ թե Ռուսաստանում՝ որպես տարանցիկ երկիր, այլ Հայաստանում (Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում)՝ որպես ապրանքի վերջնական վաճառքի երկիր։
Հետևաբար, ապրանքներ ձեռք բերող և Ռուսաստանի Դաշնության տարածքով դրանք մատակարարող հայկական ձեռնարկությունները կկարողանան տարանցման հայտարարագիրը ներկայացնել իրենց երկրի մաքսային ծառայությանը (ի դեմս Պետական ​​եկամուտների կոմիտեի): Ռուսական սահմանային անցակետերում այլևս հայտարարագիր լրացնելու կարիք չի լինի։