ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. 2023 թ–ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15 %-ով:
«2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ»,– նշվում է հաղորդագրությունում։
Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.2 մլրդ դրամով կամ 54.2%-ով: