Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախից ՀՀ տեղափոխված անձանց թիվն ավելացել է 7-ով

Բռնի տեղահանվածներ
Հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96 940։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 անձ է ժամանել Հայաստան։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Տեղահանված անձանց թիվն ավելացել է 7–ով»,–ասաց նա։
Բաղդասարյանի խոսքով` հաշվառվածների թիվը ևս ավելացել է և դարձել 96 940` ընդհանուր թվի գրեթե 97 տոկոսը։
Ինչ վերաբերում է ՀՀ բուժկենտրոններում բուժում ստացող անձանց, ապա այս պահի դրությամբ նրանց թիվը 324 է։ 114–ի վիճակը ծանր է, 15–ինը` ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժում ստանալ 8 երեխաներ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։