Մահացել է «Սարդարապատ» պարի անսամբլի գեղարվեստական ղեկավարը

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը. Արխիվային լուսանկար
ՀՊՄՀ պարարվեստի ամբիոնի դասախոս Մուրադ Հակոբյանը 68 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի «Սարդարապատ» պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Մուրադ Հակոբյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը։
«Խոր ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացավ հայ մշակույթի պահապան Մուրադ Հակոբյանը։ Որպես պարարվեստի մասնագետ նա սիրված ու հարգված անձնավորություն էր, թե՛ իր ղեկավարած կոլեկտիվներում, և, թե՛ հանրության մեջ: Իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում հիմնեց ինքնատիպ պարի մի դպրոց, ուր դաստիարակվեցին հազարավոր հայ մանուկներ ու պատանիներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Մուրադ Հակոբյանը 68 տարեկան էր։ Նա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ էր։