ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Առնվազն 9 մարդ է մահացել Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգի Սյուդադ Մադերո քաղաքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով: Եվս 40 մարդ տուժել է ։ Այս մասին ասվում է X սոցիալական ցանցում տարածաշրջանային անվտանգության նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ափամերձ Սյուդադ Մադերո քաղաքում եկեղեցու տանիքը փլուզվել է մկրտության արարողության ժամանակ, այդ պահին եկեղեցու ներսում գտնվող ծխականների և սպասավորների ստույգ թիվը հայտնի չէ: Նահանգի անվտանգության նախարարության հաղորդմամբ՝ արտակարգ պատահարի պատճառ կարող էր դառնալ «կառուցվածքի անսարքությունը»:
Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշախատանքները շարունակվում են։