ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 2-5-ըՀայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև մառախուղ։ Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ քամին կլինի հարավարևմտյան` 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 4-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 2-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։