ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությանը մամուլի ծառայությունը։
Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Գերատսչությունից հայտնում են, որ ավելի ուշ տեղեկություններ կտրամադրեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ նաև սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում։