Պայթյուն Թուրքիայի ՆԳՆ–ի շենքում. ճանապարհները շղթայված են

Արտակարգ ծառայությունների բրիգադները դեպքի վայր են ժամանել։
Sputnik
Պայթյուն է տեղի ունեցել Անկարայի կենտրոնում գտնվող Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ։ Տեղեկությունը հայտնում է CNN Turk հեռուստաալիքը։
«Անկարայի կենտրոնում գտնվող Քըզըլայ շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության մոտ։ Շրձակայքի ճանապարհները փակ են երթևեկության համար։ Նախագահի անվտանգության ծառայությունն է ժամանել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով` պայթյունից տուժածներ կան։
Պայթյունի պատճառները պարզվում են։
Թուրքիայի խոշոր նավահանգիստներից մեկի մոտ պայթյուն է որոտացել. տեսանյութ