Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Մայր Աթոռում դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը. Արցախի համար համազգային աղոթքի օր է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Գարեգին Երկրորդը հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագը մատուցվել է «Սուրբ Տրդատ» բաց խորանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Արցախի համար համազգային աղոթք։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։
Католикос Гарегин II проводит общенациональную молитву за Нагорный Карабах (1 октября 2023). Эчмиадзин
Համազգային աղոթք Մայր Աթոռում
Հայտնել ենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։
Համազգային աղոթքի այս օրը դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
Վեհափառի հանդիսապետությամբ Սուրբ Գեղարդը դուրս բերվեց Մայր տաճարից և թափորի ուղեկցությամբ բերվեց դեպի «Սուրբ Տրդատ» բաց խորան, որտեղ էլ պատարագ է մատուցվում։
Այսօր դուրս են բերվելու նաև այլ տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։