Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ի հեճուկս պատերազմի. Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից մեկում երկվորյակներ են ծնվել

Նախշուն Օհանջանյանը 39 շաբաթական զույգ պտղով է հղի եղել, երբ տեղափոխվել է ՀՀ և անմիջապես դիմել է հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել է բավարար։ Երեխաներն առողջ են ծնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և առաջին խմբի հետ Հայաստան տեղափոխված ընտանիքներից մեկում զույգ է լույս աշխարհ եկել։ Տեղեկությունը հայտնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որտեղ ծնվել են փոքրիկները։
«Նրանց մայրը` Նախշուն Օհանջանյանը, լինելով 39 շաբաթական զույգ պտղով հղի, անմիջապես դիմել է ԲԿ, որպեսզի բուժօգնություն ստանա։ Իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, մոր և պտուղների վիճակը գնահատվել էր բավարար։ Սեպտեմբերի 28-ին լույս աշխարհ են եկել զույգ առողջ բալիկներ»,– ասված է բուժհաստատության հաղորդագրությունում։
Երեխաներին անվանակոչել են Արթուր և Մանե։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ–ն ԵՄ-ից խնդրել է տրամադրել առաջին անհրաժեշտության և սանիտարահիգիենիկ պարագաներ