ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով կա զոհ: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Սեպտեմբերի 29-ին, ժամը 17։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը շրջվել է. կան տուժածներ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ավտոկռունկի օգնությամբ ուղևորի դին դուրս բերել բեռնատարի տակից և մոտեցրել դիատար մեքենային: