ՀՀ առանձին շրջաններում անձրև կգա, օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Անձրևային եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևները կուղեկցվեն ամպրոպներով, քամին կուժգնանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վրկ արագության։
«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակի տեսություն
Այսօր ցերեկը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։