Ստամբուլում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի․ երթևեկությունը կաթվածահար է

Ստորգետնյա անցումներն ու նկուղներն անցել են ջրի տակ։
Sputnik
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևները ջրղեղեղի պատճառ են դարձել։ Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները ջրհեղեղից տուժել են Ստամբուլի նահանգի մի քանի քաղաքներ։
«Փողոցները հեղեղված են։ Մեքենաները ջրի մեջ են։ Երթևեկությունը կաթվածահար է եղել»,-գրում են կայքերը։
Ցածրադիր վայրերում վիճակն էլ ավելի վատ է։ Ստորգետնյա անցումներն ու նկուղներն անցել են ջրի տակ։
ՀՀ ԱԳՆ–ն Լիբիայի ժողովրդին ցավակցել է աղետալի ջրհեղեղի առնչությամբ
Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։ Թուրքիայում վերջին ջրհեղեղը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, որի հետևանքով առնվազն հինգ մարդ անհետ կորել է։