ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները Ստեփանակերտ–Գորիս ճանապարհին Արցախի բնակիչներին 12 տոննա սնունդ և վառելիք են տրամադրել։
Սեպտեմբերի 29-ի ժամը 06:00–ի դրությամբ ԼՂ–ից ՀՀ է ժամանել 84 770 մարդ։
ԼՂ–ից խաղաղ բնակչության ելքը դեպի ՀՀ իրականացվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի հետ պայմանավորվածության համաձայն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ–ն պատրաստ է ընդունել արցախցի մոտ 40 հազար ընտանիք։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարթակ է գործարկել ԼՂ–ից ժամանող հայրենակիցներին պետական անհետաձգելի աջակցությունը համակարգելու համար։