ՀՕՊ-ը ուկրաինական 11 ԱԹՍ է ոչնչացրել ՌԴ Կուրսկի և Կալուգայի շրջաններում

Զենիթահրթիռային համակարգ
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները գիշերը ոչնչացրել են ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը ՝ Կալուգայի մարզի տարածքում և 10-ը ՝ Կուրսկի շրջանում, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը կանխվել է Կիևի ռեժիմի ՝ Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով ոչնչացվել է տասնմեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը ՝ Կալուգայի մարզի տարածքում, իսկ 10-ը ՝ Կուրսկի շրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի սահմանամերձ շրջանները։