ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել ԱԱԾ մեկուսարանից։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն չի ներկայացրել նրա կալանքը երկարացնելու վերաբերյալ, սեպտեմբերի 26-ին կալանքի ժամկետը լրացել է, ու նա ազատ է արձակվել»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին կալանավորել էին ՊՆ հողատարածքների ապօրինի վաճառքի գործով: Օգոստոսի 30-ին դատախազությունը հայտնեց, որ «Եռաբլուր» պանթեոնի 4 միավոր հողատարածքը Ղազարյանը պետք է վերադարձնի Հայաստանի Հանրապետությանը, օգոստոսի 31-ին նա այդ տարածքները վերադարձրել է։