ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որը մեղադրվում է Եգիպտոսի գործարարներին և իշխանություններին կաշառքների համար աջակցություն ցուցաբերելու մեջ, դատարանի դահլիճից գրավի դիմաց ազատ է արձակվել իր կնոջ և գործով ներգրավված ևս մարդու հետ միասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Մենենդեսին պարտադրել են 100 հազար, նրա կնոջը՝ 250 հազար դոլար գրավ մուծել: Նրանց համար ճանապարհորդության սահմանափակումներ կլինեն։ Մասնավորապես, սենատորին թույլատրվում է արտերկիր մեկնել միայն պաշտոնական գործերով։
Զույգը պարտավոր է հանձնել անձնական անձնագրերը։ Մինչև դատավարությունը նրանց նկատմամբ հսկողություն է սահմանվել։
Հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 2-ին:
Նյու Ջերսիից դեմոկրատ սենատորը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, այդ թվում՝ Եգիպտոսի իշխանություններին խոշոր կաշառքների համար աջակցություն ցուցաբերելու և գործարարներին քրեական գործերը փակելու հարցում օգնելու մեջ: Նա մեղքը չի ընդունում։
Ութը տարվա ընթացքում սա սենատորի դեմ առաջադրված երկրորդ մեղադրանքն է։ 2017թ․-ի նոյեմբերին Ֆլորիդայում հարուստ ակնաբույժից կաշառք վերցնելու գործով դատավարության ատենակալները վեց օր խորհրդակցեցին, բայց այդպես էլ ընդհանուր վճիռ չկայացրին, և դատարանը կարճեց վարույթը: