ՌԴ օդատիեզերական ուժերի ուղղաթիռները Ստեփանակերտից Հայաստան 142 բնակչի են տեղափոխել, որոնք վիրավորվել են սեպտեմբերի 25–ին վառելիքի պահեստի պայթյունի ընթացքում։ Այս մասին հայտնում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։
«ՌԴ ՕՏՈւ բանակային ավիացիան 16 չվերթ է իրականացրել վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 142 քաղաքացու Ստեփանակերտից Հայաստան տեղափոխելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ևս 95 մարդ շտապօգնության մեքենաներով են տեղափոխվել Հայաստան։
Վերջին տվյալներով` Ստեփանակերտում պայթյունից զոհվածների թիվը 68–ի է հասել։ Պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 105 մարդ։