Նուբար Աֆեյանը կոչ է անում զբաղվել Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ

Ամերիկահայ հայտնի գործարարը Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը մտահոգիչ ազդակ է համարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը լուրջ մտահոգություն է առաջացնում։ X–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը։
«Իմ վաղեմի գործընկերոջն ու ընկերոջը ձերբակալելու մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում»,– շեշտել է նա։
«Խորապես մտահոգված ենք». Լեմկինի ինստիտուտը` Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
Աֆեյանը կոչ է արել գնահատել Ռուբեն Վարդանյանի անխոնջ ջանքերը, որոնք նա ներդրել է ոչ միայն իր ընտանիքի, Հայաստանի և հայերի բարգավաճման հնարավորություններ ստեղծելու համար, այլև բոլոր նրանց համար, որոնք հավատում են օրենքի գերակայությանը և միջազգային համաձայնագրերի իրավացիությանը:
«Երես մի թեքեք այս ծավալվող ճգնաժամից։ Ցեղասպանության կանխարգելումը գլոբալ պատասխանատվություն է»,– ընդգծել է նա։
Այն, ինչ տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հետ, ըմբռնման սահմաններից դուրս է. Թոմ Քաթինա
Հիշեցնենք` Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն այսօր հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։ ավելի ուշ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։