ԵՏՀ խորհուրդը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է ֆիզանձանց համար անմաքս առևտրի բարձրացված շեմը

Ալեքսեյ Օվերչուկ. Արխիվային լուսանկար
Ներկայումս ԵԱՏՄ-ում գործում է ֆիզիկական անձանց համար անմաքս ներմուծման բարձր շեմ՝ 1000 եվրո և 31 կիլոգրամ ՝ փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով տեղափոխվող ապրանքների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել ֆիզիկական անձանց համար էլեկտրոնային առևտրի ապրանքների անմաքս ներմուծման բարձր շեմի գործողությունը մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը երկարաձգելու մասին: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Այժմ ԵԱՏՄ-ում գործում է ֆիզիկական անձանց համար անմաքս ներմուծման բարձր շեմ՝ 1000 եվրո և 31 կիլոգրամ այն ապրանքների համար, որոնք փոխադրվում են փոխադրողի կողմից կամ փոստային առաքանիներով, որոնք ներմուծվում են ուղեբեռով տրանսպորտի բոլոր տեսակներով, բացառությամբ օդայինը կամ ոտքով: Այս կարգավորումը գործում է մինչև հոկտեմբերի 1-ը։
«ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքում որոշում է ընդունվել մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը էլեկտրոնային առևտրի ապրանքների 1000 եվրոյի անմաքս ներմուծման շեմի գործողության երկարաձգման մասին», - ասել է Օվերչուկը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: