Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մոտից բերման ենթարկեցին «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանին։
Նշենք, որ Թևանյանը և իր համախոհները երևանյան բուհերով խաղաղ իրազեկման ակցիա էին անցկացնում` ուսանողներին հորդորելով անտարբեր չմնալ և նպաստել իշխանափոխությանը։
Ակցիայի ընթացքում բերման ենթարկվեցին իրազեկման ակցիա իրականացնող այլ քաղաքացիներ ևս։
Խաղաղ ակցիան նրանք մեկնարկել էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մոտից։
Հավելենք, որ այսօր առավոտից ընդդիմության աջակիցները փակել էին Երևանի մի շարք փողոցներ` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ժամը 11–ի դրությամբ ոստիկանության կողմից արդեն բերման էր ենթարկվել 56 մարդ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։