Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է

Ալբերտ Բազեյան
ԵԿՄ նախկին փոխնախագահը մեղքը չի ընդունում, նա իրեն քաղբանտարկյալ է համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը 2 ամսով կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնել Է սոցցանցերում։
Մելիքյանը նշել է, որ դատարանը բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական միջնորդությունը:
ԵԿՄ նախկին փոխնախագահը մեղքը չի ընդունում, նա իրեն քաղբանտարկյալ է համարում։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով: