Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները

Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Կարճ ժամանակով փակվել էր Արշակունյաց պողոտայի՝ կրկեսի շենքի մոտակա հատվածը, Կորյունի փողոցի՝ Աբովյանի փողոցի մոտակա հատվածը, Աբովյան փողոցի՝ «Սաս» սուպերմարկետի մոտակա մասը, Կասյան-Գյուլբենկյան հատվածը։ Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։
ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 24-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ երեք օր շարունակ վաղ առավոտից մինչև երեկո Հայաստանը պարալիզացվելու է։
Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։
Համաժողովրդական շարժումը համակարգելու համար ազգային կոմիտե է ձևավորել, որում ընդգրկված են Հայկ Մամիջանյանը (Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար), Ավետիք Չալաբյանը («ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր), Անդրանիկ Թևանյանը («Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար), Իշխան Սաղաթելյանը («Հայաստան» խմբակցության պատգամավոր)։