ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի կառառավարությունն առաջիկա ժամերին Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժած շտապ բժշկական օգնության համար սարքավորումներ կուղարկի Երևան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան առաջիկա ժամերին շտապ օգնության սարքավորումներ կուղարկի Երևան` վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար»,– գրել է Կոլոննան։
Նշենք, որ առավոտյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ իրենք պատրաստ են համապատասխան միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Կոլոննան նաև ընդգծել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը։
Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ինտեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հայտնվել, որտեղ երևում էր հզոր պայթյունը։ Նշվում էր, որ 100 տոննա տարողությամբ ցիստեռն է պայթել։
Բենզինի պահեստի պայթյունի հետևանքով, ականատեսների խոսքով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։
Պաշտոնական տվյալներով` կա 290 վիրավոր, տասնյակ մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են, 20 մարդ մահացել է