Անահիտ Ավանեսյանն ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան

Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Վանաեսյանն ու Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձոր բնակավայրի դաշտային հատվածում հիմնված Հումանիտար կայան: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Անահիտ Մանասյանն ու Քրիստինե Վայգանդը հետևել են բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման գործընթացին, զրուցել անձնակազմի, այդ թվում՝ բուժաշխատողների հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Անահիտ Ավանեյանն ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան
Մանասյանը կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունն իր անմիջական ուշադրության ներքո է:
Բռնի տեղահանվածների առնչությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են:
Անահիտ Ավանեյանն ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն այցելել են Կոռնիձորի հումանիտար կայան
Նշենք, որ վերջին 3 օրվա ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 19.000–ի։ Նրանցից ավելի քան 2500–ը ՀՀ–ում ապահովվել են կացարանով։ Արցախից տեղահանված բնակիչների առաջնային հաշվառումն ու կարիքների գնահատումն իրականացվում է Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտակայքում գտնվող կետում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, 2–րդը` սեպտեմբերի 25–ին Իվանյանում։