ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ին շրջանների զգալի մասում, 26-ին, 29-ին` առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան` 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին կնվազի 3-6, իսկ 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 25-ին, 26-ի գիշերը, ինչպես նաև 29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։